Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Սեյրան Օհանյան. «Առաջարկ չի եղել»

Սեյրան Օհանյան. «Առաջարկ չի եղել»
07.04.2014 | 00:29

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Ծաղկաձորում անդրադառնալով իր՝ վարչապետ նշանակվելու մասին խոսակցություններին, ասել է, որ իր համար պատիվ է և հպարտանում է, որ կառավարության գործունեության մեջ դերակատարություն ունի և դասվել է այն թեկնածուների շարքում, ում անունը կարող է շրջանառվել: «Պաշտպանության նախարարը ՀՀ իրականության մեջ մեծ դերակատարություն ունի մեր անվտանգության ապահովման գործում: Ես գտնում եմ, որ ես դեռևս շատ անելիքներ ունեմ մեր պաշտպանական համակարգի վերջնական ձևավորման և ապահովման համար: Առաջարկ չի եղել»,- նշել է Սեյրան Օհանյանը:

Դիտվել է՝ 2337

Մեկնաբանություններ